Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի´ արցախցիներ, Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրություններից անցել է մեկ շաբաթ: Այս ընթացքում իմ և իմ քաղաքական թիմի լռությունը կապված էր ոչ թե կուլիսային բանակցությունների կամ ստվերային պայմանավորվածությունների, այլ ընտրական արդյունքի վերլուծության հետ: Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների քվեարկության տվյալների համաձայն՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունն Ազգային ժողովում ներկայացաված է լինելու ինը պատգամավորական մանդատով: Նախևառաջ անհատապես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ ինձ և իմ քաղաքական թիմին վստահելու, աննախադեպ ճնշումների պայմաններում սուղ ռեսուրսներով արդյունքներ արձանագրելու համար: Ես և իմ քաղաքական թիմը պատասխանատվություն ենք կրում վստահված և չվստահված յուրաքանչյուր քվերի համար և հավաստիացնում, որ անելու ենք հնարավորը՝ իրագործելու մեր կողմից առաջարկված բարեփոխումների ծրագիրը: Այն, որ ընտրություններն անց են կացվել մրցակցային անհավասար պայմաններում՝ ակնհայտ ընտրախախտումներով, փաստում են քվեարկության արդյունքների արձանագրությունները: Իրավական այդ փաստաթղթերում արձանագրված ընտրական հանցագործությունների մասին վկայող ստվար մի թղթապանակ մեր կողմից ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսինքն՝ առկա են բոլոր հիմքերն ու հիմնավորումները՝ անվավեր ճանաչելու կամ դատական կարգով վիճարկելու ընտրությունների արդյունքները: Սակայն, գիտակցելով պահի վտանգավորությունը՝ բարձր ինտենսիվության համաճարակը, Արցախի պետականության կարճաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերները և խուսափելով արհեստական ցնցումներից, մենք հանդուրժում ենք համապետական ընտրությունների արդյունքները: Այսպիսի որոշման համար հիմք է հանդիսացել նաև այն, որ ընտրական գործընթացի խախտումները ոչ թե անհատական մոտեցման արդյունք են, այլ օրենսդրական լրջագույն բացերի հետևանք: Այս իմաստով մենք վերահաստատում ենք սահմանադրական, հետևապես՝ օրենսդրական բարեփոխումների անխուսափելիությունը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրապայքարը պիտի ընթանար Մասիս Մայիլյանի և Արայիկ Հարությունյանի միջև: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մասնավորապես Մասիս Մայիլյանի փաստացի հրաժարվելն ընտրությունների մասնակցությունից՝ կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին կայանալիք ընտրությանը իրենց մասնակցության ձևաչափի վերաբերյալ»: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30