Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Շվեդիայի իշխանության կողմնակիցների մտքով անգամ չի անցնում՝ փակել ընդդիմախոսների բերանը». Ս. Սուրենյանց

394
Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 18:15
«Շվեդիայի իշխանության կողմնակիցների մտքով անգամ չի անցնում՝ փակել ընդդիմախոսների բերանը». Ս. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շվեդիայի իշխանություններն իրենց երկրի ներսում քննադատվում են կորոնավիրուսի տարածման առաջին փուլում համաճարակի զարգացմանը «մատների արանքով» նայելու համար։ Սա գրեթե նույն մեղադրանքն է, որը հնչում է Հայաստանի իշխանությունների հասցեին, սակայն Շվեդիայի իշխանության կողմնակիցների մտքով անգամ չի անցնում՝ փակել ընդդիմախոսների բերանը կամ նրանց զանազան պիտակներ կպցնել։ Այ, սա է դասական ժողովրդավարության ու հեղափոխական ամբոխավարության հիմնական տարբերությունը»: