Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կարևոր չէ՝ հարցն ինչի մասին է. պատասխանում ես այն, ինչը հարմար ես գտնում». Արա Պապյան

261
Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 09:05
«Կարևոր չէ՝ հարցն ինչի մասին է. պատասխանում ես այն, ինչը հարմար ես գտնում». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած PR դասընթացի ժամանակ առաջին բաներից մեկը որ սովորեցնում են, հետևյալն է. բնավ կարևոր չէ, թե հարցն ինչի մասին է: Դու պատասխանում ես այն, ինչը հարմար ես գտնում հնչեցնելու:

Նիկոլ Փաշինյանը դրա լավագույն օրինակը ցույց տվեց: Հարցերն ու պատասխանները իրար խիստ հեռավոր ազգականներ էին՝ թեթևակի առնչություններ ունեին»: