Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Փաշինյանը՝ գիշերօթիկների և որդեգրումների մասին

504
Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 23:10
Փաշինյանը՝ գիշերօթիկների և որդեգրումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր պատասխանելով քաղաքացու՝ գիշերօթիկների և տուն-ինտերնատների փակվելուց հետո երեխաների և ծերերի ապրելու պայմաններին, ասել է, որ գիշերօթիկ հաստատությունների փակվելուց հետո շուրջ 230 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ և նրանց ընտանիքներն ընդգրկվել են աջակցության ծրագրերում: «Երեխաները նախկինում պահվում էին բավականին տխուր այդ հիմնարկներում: Մեր քաղաքականությունն այն է, որ այդ երեխաները վերադառնան և ապրեն իրենց ընտանիքներում: Այն գումարները, որ այն ժամանակ ծախսում էինք այդ հաստատություններում, հիմա ծախսում ենք տվյալ ընտանիքներում»,- ասաց Ն․ Փաշինյանը:

Նա տեղեկացրել է, որ որդեգրման համար կարող են դիմել Երևանի քաղաքապետարան և մարզպետարաններ: