Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ինչո՞ւ է բարձրացել իմբիրի գինը․ պարզաբանում է վարչապետը

295
Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 20:55
Ինչո՞ւ է բարձրացել իմբիրի գինը․ պարզաբանում է վարչապետը

«Ես հակացա, թե ինչու է իմբիրն անվերահսկելիորեն թանականում, որովհետև բոլորն սկսել են հավատել նրան, որ դա կորոնավիրուսի պատվաստանյութ է: Դրանից հետո ես առողջապահության նախարարին հարցրել եմ՝ սա ի՞նչ պատմություն է, նա պաշտոնապես ասել է, որ չկա որևէ հիմնավորում, որ այն էֆեկտիվ է: Այսինքն, ինչ-որ մեկը սոցցանցում ասել է և բոլորը շտապել են իմբիր գնելու: Հիմա, եթե բոլորը շտապում են այն գնել, և քանի որ իմբիրի քանակն անսահմանափակ չէ, վաճառողները գներն սկսում են բարձրացնել»,- ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացու՝ որոշ սննդամթերքների գնաճի վերաբերյալ հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց՝ եթե ինչ-որ մթերքի գնորդները շատ են, բնականաբար, վաճառողը կփորձի ավելի թանկ վաճառել իր ապրանքը։

Նա կոչ արեց խուճապային գնումներ չանել և չճշտված լուրերի չտրվել։