Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Այո, զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել». Փաշինյան

299
Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 20:00
«Այո, զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել». Փաշինյան

«Ուրբաթ օրվանից վստահաբար մենք օրը 1000 թեստ ենք անելու»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բնակչության համատարած թեստավորման վերաբերյալ հարցին: «Բավականին մեծ քանակի թեստեր ենք գնում՝ շուրջ 70 հազարի: Գիտական ընկերություններից մեկի հետ քննարկում ենք տեղական թեստեր արտադրելու հարցը: «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին» կհատկացվի 550 հազար դոլարի փոխհատուցում, որ կազմակերպվի տեղական թեստերի արտադրություն: Այո, զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել»,- հայտնեց վարչապետը: