Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է կորոնավիրուսի պատճառով. #BBC
1710
Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 10:00
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ում մոտ օրեր առաջ ախտորոշվել էր կորոնավիրուսը, հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է Դաունինգ փողոցում գտնվող պաշտոնական նստավայրը։ Նշվում է, որ նման որոշում կայացվել է Ջոնսոնի բժշկի խորհրդով: Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ նա հոսպիտալացվել է, քանի որ ախտորոշումից 10 օր անց նրա մոտ դեռևս նկատվում են կորոնավիրուսի ախտանշաններ։ Ըստ BBC-ի՝ Ջոնսոնը կմնա հիվանդանոցում, սակայն կշարունակի վերահսկել կառավարության աշխատանքը։ Համաճարակի դեմ պայքարի վերաբերյալ կառավարության արտակարգ նիստը, սակայն, որը տեղի է ունենալու ապրիլի 6-ի առավոտյան, նախագահելու է Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
