Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«2016-ի այս օրը Մոսկվայում Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին հրադադար. սխալ էր դա». Կ. Հովհաննիսյան

422
Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ., 10:25
«2016-ի այս օրը Մոսկվայում Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին հրադադար. սխալ էր դա». Կ. Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016թ.-ի այս օրը՝ ապրիլի 5-ին, Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերը համաձայնության են գալիս հրադադարի ռեժիմի շուրջ, ըստ այդ պայմանավորվածության ապրիլի 5-ին, ժամը՝ 12:00-ին, հրադադար է հաստատվում սահմանի ողջ երկայնքով: Այդ հրադադարից հետո, սակայն, դե ֆակտո պատերազմը չի դադարում և Ադրբեջանը շարունակում է թե՛ դիվերսիոն ներթափանցման փորձերը, թե՛ հրաձգային, թե՛ հրթիռային զինատեսակների կիրառմամբ հրադադարի ռեժիմի խախտումը: Բանը հասնում է նրան, որ Ադրբեջանը ապրիլի վերջերին սկսում է հաուբցիներով թիրախավորել հայկական բնակավայրերը: Ապրիլի 5-ից մինչև ապրիլի վերջը զոհվում են ավելի քան 30 զինծառայող:
2016թ.-ի ապրիլի 5-ի հրադադարը ես համարում եմ պատերազմի ժամկետների երկարաձգում, ինչը շատ թանկ է նստում մեզ վրա: Մինչև հիմա մնում եմ այն կարծիքին, որ սխալ էր հրադադարի գնալ անորոշ պայմաններով: