Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ախմախության լիցենզիա պետք է սահմանել». Արթուր Սաքունց

608
Շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ., 23:05
«Ախմախության լիցենզիա պետք է սահմանել». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախմախության լիցենզիա պետք է սահմանել։

Նախ, ախմախություն անելու համար ստիպված կլինեն վճարել թե՛ եկամտահարկ, թե՛ շահութահարկ, թե՛ ավելացված արժեքի հարկ, և, ի վերջո, բյուջեի եկամուտները շեշտակի կավելանան։

Երկրորդ, ով չհամապատասխանի ախմախության չափանիշներին, կզրկվի ախմախության կարգավիճակից, և իրավունք չի ունենա ախմախությամբ զբաղվել և ախմախություններ չանել կամ արտահայտել։

Երրորդ, կիմանանք պետությունում ախմախների, ախմախություն անողների իրական թիվը։

Վերջապես, ախմախությունը կհամարվի լեգիտիմ գործունեության ձև, և ամեն մեկն իրավունք չի ունենա զբաղվել ախմախությամբ»: