Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ապուշների բանակ. սարսափելի մի բանակ». Հայկ Մարտիրոսյան

487
Շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ., 21:35
«Ապուշների բանակ. սարսափելի մի բանակ». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապուշների մի բանակ կարծում է, թե վիրուսից կամ համաճարակից լավ հասկանալու և լավ դատելու համար անհրաժեշտ է բժիշկ և համաճարակաբան լինել:

Ապուշների մի բանակ կարծում է, թե սարը հանք դարձնելուն ընդդիմանալու համար անպայման պետք է պրոֆեսիոնալ և երկարամյա բնապահպան լինել, իսկ արագիլներին փրկելու ջանքեր անելու իրավունք ստանալու համար՝ միայն ու միայն կենդանաբան, վատագույն դեպքում գոնե դարձյալ բնապահպան:

Ապուշների նույն բանակը կարծում է, թե ավիացիայի խնդիրներից հասկանալու համար անհրաժեշտ է անպայման օդաչու կամ գոնե այդ թեմայով դիպլոմային գրած երիտասարդ կին լինել:

Ապուշների նույն բանակը, սակայն, կարծում է, որ կա մեկ բացառություն միայն. և դա իրենց կուռք, բարձրագույն կրթական հաստատություն չավարտած լրագրող-երկրի ղեկավարն է, որն ամեն ինչից հասկանում է, ամեն մասնագիտության տիրապետում է և ուղղակի ժողովրդի իմաստուն հայրն է:

Ապուշների բանակ: Սարսափելի մի բանակ»: