Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ.

«Մենք փորձում ենք ներդնել ֆրանսիական մոդելը, բայց ստացվում է ազատ կամընտրական շվեդականը». Կարեն Անտաշյան

269
Շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ., 17:30
«Մենք փորձում ենք ներդնել ֆրանսիական մոդելը, բայց ստացվում է ազատ կամընտրական շվեդականը». Կարեն Անտաշյան

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաճարակի տարածումը կանխելու հարցում մենք փորձում ենք ներդնել սահմանափակումների ֆրանսիական մոդելը, բայց, չգիտես՝ ինչի, ստացվում է ազատ կամընտրական շվեդականը. կարող եք մտնել ցանկացած սուպերմարկետ ու համոզվել: Ուղղակի շվեդների հույսը, թերևս, էն է, որ շվեդական ընտանիքների մեկ երրորդը բաղակացած է ընդամենը մեկ հոգուց, էնտեղ եթե մասսայական վարակում և մահեր լինեն՝ իրար գլխի կուտակված ապրող աֆրիկյան, արաբական և թուրքական էմիգրանտական համայնքներում է լինելու, չնայած կարող է իրենց հաշվարկն էլ է դրան ուղղված (մեղա-մեղա), իսկ հայերի դեպքում սոցիալական կապեր չեն, սոցիալական կապանքներ են՝ թաղի տղամարդիկ առանձին են հավաքվում պադպոլնի բլոտի առաջնության, կանայք՝ առանձին սուրճի ու գաթայի շուրջ «մոլորակը կորոնավիրուսից հետո․ նոր քաղաքատնտեսական մոդելներ» կոնֆերանսի»: