Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ի՞նչ կա ավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու պատմությունից». Արման Աբովյան

446
Շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ., 14:35
«Ի՞նչ կա ավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու պատմությունից». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ո՞վ էր ասում, որ մեզ ազգային ուղևորափոխադրող պետք չէ. ասեմ ավելին՝ ԱԺ-ում այս հարցի շուրջ բանավեճի ժամանակ ես բազմաթիվ անգամ ընդգծել եմ, որ ազգային ավիաուղևորափոխադրողը շատ կարևոր դեր է խաղալու ֆորս մաժորների ժամանակ։
Դե հիմա գնանք ու բացատրենք ՀՀ քաղաքացիներին, ովքեր մնացել են ուրիշ երկրների օդանավակայաններում, որ ազգային ավիացիան «թանկ հաճույք է»:
Իմիջիայլոց, ի՞նչ կա Պետական ավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու պատմությունից: Փորձում եմ մասնագետներից պարզել, ոչ ոք նորմալ պատասխան չի տալիս, այդ իսկ պատճառով հենց այսօր պաշտոնական հարցում եմ ուղարկելու, որ հասկանանք իրողությունը և առհասարակ՝ ինչ է կատարվում»: