Գեյթսը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը երկարաձգել կարանտինն ավելի քան երկու ամսով․ #WashingtonPost
1937
Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ., 09:25
![]() Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կոչ է արել «հետևողական լինել համաժողովրդական կարանտինի նկատմամբ»՝ համավարակի տարածման դեմ պայքարում: Այս մասին նա ասել է Washington Post-ին տված հարցազրույցում: Գեյթսը նաև քննադատել է այն փաստը, որ որոշ նահանգապետեր չեն կիրառել սահմանափակիչ միջոցառումներ: Հայտնի է, որ ԱՄՆ 5 նահանգներ դեռևս չեն կարգադրել բնակիչներին մնալ տանը, իսկ 7 նահանգում կարանտինը սահմանվել է միայն որոշ շրջաններում: «Այս թեմայի շուրջ խառնաշփոթը միայն կավելացնի տնտեսական խնդիրները, կբարձրացնի համավարակի կրկնվելու հավանականությունը և կհանգեցնի ավելի շատ մահերի»,- հայտնել է Գեյթսը: Գեյթսը կարծում է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է արագացնի բնակչության թեստավորումը, հատկապես բժշկական աշխատողների շրջանում և կենտրոնանա պատվաստանյութի ստեղծման վրա: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
