Թուրքիայում 20 տարեկանից փոքր անձանց արգելված է տանից դուրս գալ․ #Anadolu
1853
Շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ., 10:35
![]() Թուրքայի իշխանությունները խստացրել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նոր սահմանափակումների մասին, հայտնում է Anadolu-ն: Թուրքիայի 30 խոշոր քաղաքներում և Զոնգուլդակ նահանգում հասարակական տրանսպորտի շարժը կդադարեցվի 15 օրով, անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել, ասել է Էրդողանը: Բացի այդ, այժմ Թուրքիայում արգելվում է տանից դուրս գալ 20 տարեկանից փոքր անձանց, իսկ հասարակական վայրեր այցելելիս քաղաքացիները պետք է կրեն բժշկական դիմակներ: Էրդողանը շեշտել է, որ հիվանդության դեմ պայքարում և սարքավորումների հագեցվածությամբ՝ Թուրքիան առաջ է անցել զարգացած շատ երկրներից: Մասնավորապես, երկրում արտադրվում են անհրաժեշտ քանակությամբ բժշկական դիմակներ, թեստավորման համակարգեր։ |

ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
33426.09.2026, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
15026.09.2026, 10:54
ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
19224.09.2026, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
20517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
15014.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
19113.09.2026, 12:54
