Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նայեցի քաղաքապետի եթերը` մի «մուննաթ», մի «զուննաթ»․ Ռուսլան Բաղդասարյան

415
Շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ., 09:35
«Նայեցի քաղաքապետի եթերը` մի «մուննաթ», մի «զուննաթ»․ Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նայեցի քաղաքապետի եթերը՝ մի «մունաթ», մի «զունաթ»: Հլը մեկը լինի հարցնող ո՞ւմ վրա ես հոխորտում, ում ես քո կարճ խելքով սովորեցնում, թե ինչ անեն՝ քեզ քննադատելու փոխարեն: Դու ի՞նչ գիտես, քո որ քննադատը ոնց է օգնում իր հարևանին ու բարեկամին:

Էս համաճարակի, արտակարգ դրության ժամանակ գնացել է «զիբիլի գարաժն» է ցույց տալիս:
Այսօր պոլիկլինիկաներից դուրս չպիտի գար քաղաքապետը: Պոլիկլինիկաներն այսօր շատ կարիքներ կունենան, որոնք պիտի այս համաճարակի պայմաններում արագ լուծում ստանային:

Բժիշկներին շնորհակալություն է հայտնում. քանի՞ բժշկի է հանդիպել այս օրերին, որոնք հենց իր ենթակայությամբ են աշխատում: Շտապ օգնության ծառայություն այցելել է՞, որպեսզի բժիշկների առօրյային անձամբ ծանոթանա:

Կարևորը գնաց ավտոպարկ, որտեղ ոչ մի մարդ չկա (հանկարծ ինքը չվարակվի):

Բա որ՝ աստված մի արասցե, պատերազմ սկսի մեր երկրում, այդժամ ինչպե՞ս է թաքնվելու: Հիմա էլ ապրիլյան պատերազմի օրերն են՝ այնքան տկարամիտ է ու չի պատկերացնում իր պարտականությունները, որ մի սփոփիչ խոսք նույնիսկ չասեց երևանցի մեր զոհված տղերքի մասին: Թե՞ այդ օրերին Չեխիայում է եղել ու տեղյակ չի, որ պատերազմ ենք անցել:

Ոչ մեկ չի պահանջում, որ քաղաքապետը ուղիղ եթեր մտնի: Մարդիկ ուղղակի ուզում են, որ նա աշխատի ու կատարի իր սուրբ պարտականությունները, ոչ թե թաքնվի ավագանիների հեգնական գրառումների հետևում:

Թբիլիսին և շատ այլ քաղաքներ են օրինակ բերում, որ գոնե էդպես հասկանա իր անելիքները, իսկ նա մարդկանց վրա է հոխորտում:
Իրեն մի բան կասեմ՝ թող նայի Մոսկվայի քաղաքապետի գործունեությունն այս օրերին: Մայրաքաղաքի քաղաքապետը նա է, մերը՝ քաղաքապետի տնազ է»: