Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Նախարարը ներկայացրել է Նորք ինֆեկցիոնին կից նոր կառուցված շինությունը

507
Ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ., 22:30
Նախարարը ներկայացրել է Նորք ինֆեկցիոնին կից նոր կառուցված շինությունը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է հիվանդանոցի տարածքում նոր կառուցված մոդուլային ենթակառուցվածքները, որոնք նախատեսված են կորոնավիրուսով վարակվածների բուժման համար:

«Սա իր օրինակի մեջ, կարծես թե, առաջին փորձերից է, որը կարծում եմ, լավ ստացվեց: Այստեղ ամեն ինչը զրոյից է կառուցվել»,- ասել է նախարարը:

Նախարարը շրջել և տարածքում ցույց է տվել ներքին կահավորումը: