Բացառում ենք որևէ համագործակցություն Արայիկ Հարությունյանի հետ. «Ազգային վերածնունդ»
ԱՀ «Ազգային Վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել. ««Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունն Արցախի 2020թ. համապետական ընտրությունների վերաբերյալ 2020թ. համապետական ընտրություններն ընթացել են ընտրողների ազատ կամարտահայտման համընդհանուր խախտմամբ: Կուսակցության և դիտորդական առաքելությունների դիտարկումները ցույց են տալիս, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրությամբ արգելված գործունեություն: Այս ամենն էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքի վրա, հետևաբար ձևավորվող իշխանությունը չենք կարող լեգիտիմ համարել: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը չի կարողացել հաղթահարել Ազգային ժողով մտնելու շեմը և ներկայացված չի լինի խորհրդարանում: Մենք շնորհակալություն ենք հայտնում կուսակցությանն աջակցած բոլոր քաղաքացիներին: Կուսակցությունը կշարունակի իր գործունեությունը որպես արտախորհրդարանական քաղաքական ուժ: Կուսակցությունը բացառում է որևէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած Արայիկ Հարությունյանի և նրա գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության հետ: Մեր գլխավոր նպատակը մնում է արցախյան հասարակության ուժեղացումը, ինչին էլ ուղղված կլինի կուսակցության գործունեությունն առաջիկա տարիներին: Կշարունակի գործել «Ազգային վերածնունդ» կուսակցության գլխավոր գրասենյակը, կտպագրվի «Վերածնունդ» պաշտոնաթերթը, առաջիկայում կուսակցությունը հանդես կգա տարբեր նախաձեռնություններով»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36