Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այսօր Հայաստանին սպառնում է երեք կարգի ժահր/վիրուս». Լևոն Շիրինյան

580
Ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ., 10:30
«Այսօր Հայաստանին սպառնում է երեք կարգի ժահր/վիրուս». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Հայաստանին սպառնում են երեք կարգի ժահր/վիրուս/.
ա/ Թագաժահրը կամ կորոնավիրուսը (ամենաթեթևը).
բ/ Կոռուպցիոն վիրուսն ու խոշոր ու մանր եղջերավոր կոռուպցիոն վիրուսակիրները.
գ/ Հայոց լեզվի, հայ մշակույթի և Հայաստանի քաղաքական պատմության խեղաթյուրումներն ու աղճատումները. տեսեք ինքներդ՝ Արարատյան դաշտի սրտում, Արտաշատ քաղաքում, «ԱրտՖուդ» կոչվող ընկերությունն արտադրում է «Իմամ Բայալդի» անունով պահածո (կներեք. պարտավոր էի գրել արտադրումաս):
Հիմա հարց է առաջանում. հայ ժողովուրդն ու նրա «վերնախավ» կոչված խավը Արարչագործության Հայրենիքում ի՞նչ Է արարում և ի՞նչ ապագա է կառուցում»: