Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

51 մլն եվրո աջակցություն ԵՄ-ից ՀՀ-ը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

270
Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 22:10
51 մլն եվրո աջակցություն ԵՄ-ից ՀՀ-ը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտնում է. «Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին:

51 մլն եվրո աջակցություն Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։

Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն. եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն. եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:

Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով»: