Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Տեղի է ունեցել Արիանա Կաոիլիի հուղարկավորությունը

369
Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 16:40
Տեղի է ունեցել Արիանա Կաոիլիի հուղարկավորությունը

Այսօր տեղի է ունեցել Արիանա Կաոիլիի՝ Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի կնոջ հուղարկավորությունը։ Հուղարկավորությանը ներկա էին նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Շախմատի հավաքականի անդամներ, ընտանիքի մտերիմներն ու բարեկամները։

Հիշեցնենք՝ Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։

Նրա առողջական վիճակը վատացել էր մարտի 30-ին․ բժիշկներին չէր հաջողվել փրկել 33-ամյա կնոջ կյանքը։