«Օրեր առաջ մահացած երգչուհու քույրը նույնպես վատառողջ է»․ ԱՆ խոսնակ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեց Օպերայի և բալետի թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանի անժամանակ մահվան մասին: Թե ի՞նչ աշխատանք է տարվել պարզելու՝ կորոնավիրուսի՞ց է երգչուհին մահացել, թե՞ ոչ․ նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանեց, որ խոսել է երգչուհու հարազատների հետ։ Պարզվել է, որ կինն ապրել է միայնակ, թոքաբորբ է ունեցել, թե ոչ, դա դիահերձարանը պետք է հաստատի։ Սակայն նշեց, որ Շտապօգնության կանչ է գրանցվել, այցելել են հիվանդին, հրավիրել թեստավորում անցնել և հոսպիտալացվել, սակայն վերջինը հրաժարվել է՝ ասելով, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, սակայն առավոտյան մահը վրա է հասել։ Ա․ Նիկողոսյանը նշեց, որ երգչուհու շփման շրջանակը պարզվում է, քույրը նույնպես վատառողջ է և մասնագետները կապ են հաստատել վերջինի հետ։ |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12319.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
24618.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
28518.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
47117.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
56717.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
81016.04.2024, 16:06