Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հայտարարություն է տարածել

658
Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 13:30
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հայտարարություն է տարածել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հայտարարություն է տարածել․ «Հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ վաղվանից Հայաստանի ամենամեծ մահճակալին ֆոնդ ունեցող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ:

Տեղեկացնում ենք, որ սա չի տարածվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայի և ծննդատան աշխատանքային բնականոն գործունեության վրա: Թե՛ ծննդատունը, թե՛ պոլիկլինիկան շարունակելու են իրենց աշխատանքները ողջ ծավալով»: