«Նա կշարունակի բարեկիրթ ժպտալ, իսկ գործիքները նրա համար «հարցերը կլուծեն»»․ Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գրառումը․ «Նայելով Քաշաթաղի Մուշ ընտրական տեղամասի ագրեսիվ ծեծի նյութերը (ապրեն լրագրողները), իսկապես տպավորություն է ստեղծվում, որ Արայիկ Հարությունյանի զոռբաները իր ամենամեծ «հակառակորդներն են»: Նրանք ջանք չեն խնայում ամբողջացնելու Արայիկ Հարությունյանի բնութագիրը և նախագահ դառնալու դեպքում՝ Արցախում «հարցեր լուծելու» իրական հեռանկարները: Հաշվի առնելով, որ Արցախի իրավական համակարգը, Հայաստանի նման, սովոր է իրավունքը դնել ուժի սպասարկմանը, վախենամ, որ Արայիկ Հարության - հնարավոր նախագահի աշխատանքային մեթոդները միայն խրախուսելու են այս լուռ համաձայնությունը: Նա կշարունակի բարեկիրթ ժպտալ, իսկ գործիքները նրա համար «հարցերը կլուծեն»: Տեսնենք, թե ինչպես են Մուշ ընտրատեղամասում տեղի ունեցածը լուծելու կամ լուծումը մինչև ընտրությունները հետաձգելու Արցախի քննչկան և դատական մարմինները: Արայիկ Հարությունյանի նախընտրական ձևակերպումներն են՝ պահել Արցախի ներկայիս կարգավիճակը, թույլ չտալ տնտեսական կոլապս և համաքայլ լինել Հայաստանի իշխանությունների հետ: Իրավունքի և արդարադատության հարցերը չեն քննարկվում: Չի քննարկվում նաև տնտեսական կայունությունը պահելու սկզբունքային հնարավորությունների և ձևերի հարցը, ամեն ինչ մնում է «իրավիճակը ցույց կտա»-ի մակարդակում: Մասիս Մաիլյանի էլեկտորատը, կարծում եմ, կաճի ճիշտ այնքան, որքան մարդ կհավատա, որ նա կկարողանա Արցախի բնակչությանը վերադարձնել իրավական համակարգի օրինականությունը: Սա հենց այն է, ինչից սարսափում է Արայիկ Հարությունյանի էլեկտորատը»: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30