Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների քվեարկության միջանկյալ գնահատականը. ԻՔՄ
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» 2020 թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Հայաստանի վարչապետի աշխատակազմի դրամաշնորհային ծրագրով իրականացրեց կարճաժամկետ դիտորդական առաքելություն։ Արցախի Հանրապետությունում ձևավորել էր 282 ընտրական տեղամաս: ԻՔՄ-ի կողմից դիտարկվեց 49 ընտրական տեղամաս Արցախում, մեկ տեղամաս Երևանում։ Դիտարկումներն իրականացվել են բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաև դիտորդություն են արել առաքելության 10 շրջիկ խմբերը: Թե՛ նախընտրական փուլում և թե՛ քվեարկության օրը իրականացվել է մեդիա մոնիթորինգ և իրավապահ համակարգի գործունեության դիտարկում: Առաքելության մեջ ներգրավված են եղել 113 կարճաժամկետ դիտորդ, 5 իրավաբան, 9 հեռախոսավար-մուտքագրող և մոտ 25 վարչական աշխատող։ Արձանագրված որոշակի խախտումներ
Քվեարկության արդյունքների վերլուծությունը ԻՔՄ դիտորդական առաքելության կողմից մշտական դիտարկման ենթակա տեղամասերն ընտրվել են սոցիոլոգիական ընտրանքի միջոցով, և եթե դիտարկումից դուրս մնացած տեղամասերում քվեարկության արդյունքների կեղծիք տեղի ունենար, դիտարկված տեղամասերի քվեարկության միջին արդյունքը կտարբերվեր հանրապետության միջին արդյունքից: Այս առումով հարկ է նկատել, որ նման երևույթ չի դիտվում․ նախագահի թեկնածուների ստացած ձայների տոկոսի առավելագույն շեղումը 0․5 տոկոս է, կուսակցությունների ու դաշինքներինը՝ 2․2 տոկոս: Սա վկայում է այն մասին, որ ԻՔՄ դիտորդների կողմից չդիտարկված տեղամասերում քվեարկության արդյունքների զանգվածային կեղծիքներ չեն եղել: Միաժամանակ, ընտրողների վրա ազդեցության ոչ քաղաքական մեխանիզմների մասին է անուղղակի վկայում տեղամասերում մասնակցության տոկոսի և թեկնածուներից Արայիկ Հարությունյանի (որոշակի մասով՝ նաև Վիտալի Բալասանյանի)՝ հավաքած ձայների տոկոսների կորելացիան: Սովորաբար նման պատկերը ստացվում է քվեարկության մասնակիցների արհեստական աճի կամ ընտրողների նկատմամբ պարտադրանքի արդյունքում:
Ընտրողների ազատ կամարտահայտումը Հարկ ենք համարում ընդգծել, որ թեև ԻՔՄ-ն չի իրականացրել երկարաժամկետ դիտորդական առաքելություն, սակայն այն իրականացվել է մեր գործընկեր «Ականատես» դիտորդական դաշինքի կողմից, որը մտահոգություններ է բարձրացրել վարչական ռեսուրսի օգտագործման և քարոզչությանը զուգորդվող բարեգործության հետ կապված։ Քարոզչության հետ զուգորդվող կամ թեկնածուների հետ կապակցված բարեգործության մասին ահազանգեր մեզ ևս հայտնել են բազմաթիվ զրուցակիցներ։ Այս հանգամանքները հիմք են տալիս մտածելու, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրությամբ արգելված ներգործություն։ Նկարագրված երևույթների՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցության գնահատման համար կարևոր հանգամանք է տեղամասերում քվեարկության գաղտնիության պահպանման բազմաթիվ խնդիրները։ Մասնավորապես, սա առավել մտահոգիչ տրամաբանական եզրահանգումների հիմք է տալիս այն հանգամանքների լույսի ներքո, որ ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարելու դեպքերը կրել են պարբերական և զանգվածային բնույթ, ընտրական հաննձնաժողովների նախագահները այդ դեպքերով չեն դիմել ոստիկանության ծառայողներին (ըստ ամենայնի՝ համապատասխան հրահանգավորմանը հետևելով), և որ դեռ ամիսներ առաջ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից դիմադրության է արժանացել մեր այն առաջարկը, որ ԱՀ Քրեական Օրենսգրքի՝ քվեարկության գաղտնիության խախտման խնդրահարույց հոդվածը խմբագրվի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփական քվեաթերթիկը լուսանկարելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիության խախտման այլ արտահայտումները կրում են լատենտային բնույթ, որպես կանոն եզակի դեպքերում են նկատվում դիտորդների կողմից՝ կարող ենք ենթադրել, որ այդ դեպքերը եղել են շատ ավելի շատ, քան նկատվել են մեր դիտորդների ու այլ սուբյեկտների կողմից, սակայն դրանց քանակը ճշգրիտ գնահատել հնարավոր չէ։ Ըստ այդմ նաև հնարավոր չէ ճշգրիտ թվային գնահատական տալ, թե Արցախի Հանրապետության ընտրողների քանի՞ տոկոսն է, որ կաշկանդված լինելով ստացած բարեգործությամբ կամ իրենց նկատմամբ կիրառված վարչական լծակներով, քվեարկության խցիկներում չեն կարողացել իրականացնել իրական կամարտահայտում։ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36