Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վրաստանը «սատարում է Ադրբեջանի ամբողջականությունը» և չի ճանաչում Արցախի ընտրությունները

374
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 23:15
Վրաստանը «սատարում է Ադրբեջանի ամբողջականությունը» և չի ճանաչում Արցախի ընտրությունները

Վրաստանը չի ճանաչում Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը:
«Վրաստանի ԱԳՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին:

Վրաստանը սատարում է ղարաբաղյան հակամարտության՝ միայն խաղաղ ճանապարհով կարգավորումը՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքը»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: