Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հանքերում աշխատողներն ամուր առողջությո՞ւն ունեն, վիրուսը չի՞ կարող ախտահարել նրանց». Զարուհի Մեջլումյան

345
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 22:15
«Հանքերում աշխատողներն ամուր առողջությո՞ւն ունեն, վիրուսը չի՞ կարող ախտահարել նրանց». Զարուհի Մեջլումյան

Իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, հանքեր, նույնիսկ բաց հանքեր կարելի է շահագործել:

Լուսանկարի կարմիր նշումներով առանձնացրել եմ գյուղատնտեսությունից հետո կարևորված տնտեսական գործունեության տեսակը՝ հանքագործությունը, որը ամբողջովին թույլատրված է, անգամ՝ բացահանքերի շահագործումը: Եվ ոչ մի սահմանափակում: Ստացվում է՝ մասնավոր դաշտին հանձնված տնտեսական գործունեության տեսակը նման կենսական անհրաժեշտություն՝ օդ ու ջրի պես մի բա՞ն է պետության համար, որ անգամ արտակարգ դրության պայմաններում պիտի շահագործում լինի, թե՞ հանքերում աշխատողները ամուր առողջություն ունեն, որ հայտնի վիրուսը չի կարող ախտահարել նրանց: Սա այն դեպքում, երբ հատկապես բացահանքերի շահագործումն ու էկոլոգիայի վատթարացումը, հետևաբար՝ մարդկանց առողջության վատ վիճակը, տարբեր մասնագետներ համարում են փոխկապված:

Մարտի 31-ի թիվ 27 որոշումն ամբողջությամբ՝ այստեղ: