Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հրազդանի մուտքի մոտ ոստիկանական հսկիչ պահակակետ է տեղակայվել». քաղաքապետ

265
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 19:50
«Հրազդանի մուտքի մոտ ոստիկանական հսկիչ պահակակետ է տեղակայվել». քաղաքապետ

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հրազդանցիներ, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանափակվում է մարզերի և Երևանի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Այս շրջանակում ապրիլի 1-ի ժամը 14:00 -ից Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ՝ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկելու նպատակով: Քաղաքացիները դեպի քաղաք Երևան և այլ բնակավայրեր կարող են գնալ միայն խիստ անհրաժեշտության, գործատուի կողմից տրամադրված թղթային տեղեկանքի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում։
Հարգելի համաքաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում հետևել սահմանված կանոններին, մնալ տանը, և պահպանել սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները»: