Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Գեղարքունիքի մարզում սահմանվել են հսկիչ անցակետեր

291
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 17:20
Գեղարքունիքի մարզում սահմանվել են հսկիչ անցակետեր

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Գեղարքունիքի մարզում սահմանվել են հսկիչ անցակետեր

Պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ, այսօր՝ ժամը 14:00-ից, մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր»: