Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Պարզվեց՝ ամենամեծ ապուշությունը երեկվա ընտրությունները չէին». Վահե Տեր-Մինասյան

1463
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 16:45
«Պարզվեց՝ ամենամեծ ապուշությունը երեկվա ընտրությունները չէին». Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվեց՝ ամենամեծ ապուշությունը երեկվա ընտրությունները չէին։ Կա ավելի ֆանտաստիկ հիմարություն՝ դա ընտրությունների երկրորդ փուլն է։ Հիմա՝ ով ում վարակեց դեռ չգիտենք, բայց սպասում ենք, որ ինկուբացիոն շրջանն անցնի, հիվանդները շատանան ու բոլորով հավաքվեն ընտրատեղամասերում երկրորդ փուլի համար։ Հա, չմոռանաք հանկարծ վերջում մի լավ համերգ ու քեֆ կազմակերպելու մասին, թե չէ մի քանիսը հանկարծ կարող ա դեռ վարակված չլինեն։ Եվ որ ամենակարևորն է, անպայման կնշեք, որ սա արվում է բացառապես Արցախի ժողովրդի համար։

Հ. Գ. Նկարը վերցրել եմ Արսեն Խառատյանի էջից»: