Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Խորհրդարան կանցնի 4-5 կուսակցություն». Դանիել Իոաննիսյան

295
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 12:55
«Խորհրդարան կանցնի 4-5 կուսակցություն». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ղեկավար, Արցախի նախագահական ու խորհրդարական ընտրություններում դիտորդ Դանիել Իոաննիսյանն ապրիլի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախագահական ընտրություններն առաջին փուլով ավարտված չեն, ամենայն հավանականությամբ կանցկացվի 2-րդ փուլ: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, խորհրդարան կանցնի 4-5 կուսակցություն:

Անդրադառնալով որոշ տեղամասերում ընտրությունների արդյունքների ուշ հրապարակմանը, ինչպես օրինակ՝ Ստեփանակերտի 1/28–ը, որտեղ ժամը 5-ին դեռ չէր ավարտվել քվեների հաշվարկը, Դ. Իոաննիսյանը նկատեց, թե կարող է տպավորություն ստեղծվել, որ դա մութ գործարքների արդյունք է, սակայն ուշ հրապարակումը պայմանավորված չէ որևէ սուբյեկտիվ գործոնով: