Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Չփորձե՛ք մեղադրել քաղաքացիներին». Թեհմինա Վարդանյան

367
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 12:15
«Չփորձե՛ք մեղադրել քաղաքացիներին». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Այս նկարն առավոտից պտտվում է համացանցում: Տեղին ու անտեղին, ով հասնում, այս քաղաքացիներին մեղադրում է: Սա գիտե՞ք զուտ ինչի արդյունք է: Սա տրանսպորտային համակարգի բացակայության արդյունք է: Սա քաղաքային իշխանությունները 1.5 տարի սեփական կաբինետում իմիտացիա անելու արդյունք է:

Չփորձվե՛ք մեղադրել քաղաքացիներին: Մարդիկ ստիպված աշխատանքի են գնում՝ հաց վաստակելու: Վստահ եմ՝ Ձեզանից շատ են ուզում տաքսի նստել կամ անձնական մեքենա ունենալ տեղաշարժվելու համար: Նրանք մեղավոր չեն, որ որոշները գործ անելու փոխարեն ծամածռվելով են զբաղվում:

Դե տեղորոշե՛ք՝ քանի հոգի է մի կետում, հետագայում ով ո՞ւր է գնում և ում հետ հանդիպում: Դե տեղորոշե՛ք:

Հ. Գ. Ասում են՝ ապրիլմեկյան հումոր է, բայց դռների մոտ կանգնած տղամարդը դիմակով է, հետևաբար մեր օրերի նկար է»: