Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Թրամփը նախազգուշացրել է՝ գալիք երկու շաբաթները «շատ ծանր» են լինելու ԱՄՆ-ի համար

1768
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 19:30
Թրամփը նախազգուշացրել է՝ գալիք երկու շաբաթները «շատ ծանր» են լինելու ԱՄՆ-ի համար

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եկող երկու շաբաթները «շատ ծանր» են լինելու ամերիկացիների համար՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, հայտնում է CNN-ը։ «Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ամերիկացի պատրաստվի այս ծանր օրերին, որոնք սպասում են մեզ»,- ասել է Թրամփը։ Նա նաև հավելել է, որ այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել՝ հասնելով մինչև երեք շաբաթի:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Թրամփն անվանել է բարդ փորձություն, որը տարբերվում է նախկինում հանդիպածներից: Թրամփը նշել է, որ հույս ունի, որ շուտով ամերիկացիները «լույս կտեսնեն թունելի վերջում»: