Ժուչոկներ՝ թաղման բյուրոյում․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջերս բավականին դրամատիկ իրադարձություններ են զարգացել Երեւանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, ժողովրդական լեզվով՝ թաղման բյուրոյի տնօրեն Արման Իսկանդարյանի աշխատասենյակում, ուր վառված լուսամփոփը փոխելիս վերեւից վայր է ընկել «ժուչոկների» մի ամբողջ հավաքածու: Իսկանդարյանն իմքայլական ակտիվիստներից է, տեւական ժամանակ ավագանու անդամ էր, հետո նշանակեցին թաղման բյուրոյի տնօրեն, սակայն վերջերս քաղաքապետի եւ նրա ջրերը սկսել էին նույն առվով չհոսել, ավելին, ըստ մեր տեղեկությունների, պահանջել էին, որ հրաժարական գրի: Ժուչո՞կ եք գտել Ձեր սենյակում՝ հարցրինք Իսկանդարյանին։ «Եկեք չպատասխանեմ այդ հարցին»: Մեր ձեռքի տակ ձեր «ժուչոկների» նկարն է: «Որտեղի՞ց ձեզ»։ Լրագրողներին նման հարցեր չեն տալիս։ «Ես էդ հարցին կպատասխանեմ բացասական»: Բա որ վաղը պարզվեց՝ լրագրողը ճի՞շտ էր։ «Դե որ պարզվեց՝ պարզվեց»: Իսկ ինչո՞ւ են Ձեր եւ Մարությանի հարաբերությունները լարվել, ասում են՝ իրենց մարդուն են ցանկանում նշանակել, Ձեզ չեն վստահում, մանավանդ՝ կորոնավիրոսի սպասվող զարգացումների ֆոնին։ «Իմ ու Մարությանի միջեւ որեւէ լարվածություն չկա»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30