Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Առինջ-Ջրվեժ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ

699
Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ., 10:30
Առինջ-Ջրվեժ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ

Մարտի 31-ին՝ ժամը 08:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan Teada» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին:

Վարորդը մահացել է: