Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին

905
Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ., 01:15
Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին

Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Արիանայի առողջական վիճակը վատացել է։ Նրան վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել, քանի որ թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել։

Հիշեցնենք՝ Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։

Լևոն Արոնյանը կնոջ՝ Արիանա Կաոիլինի հետ
Լևոն Արոնյանը կնոջ՝ Արիանա Կաոիլինի հետ