Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Տավուշի մարզի Կոթիի ուղղությամբ հակառակորդը նույնպես տարբեր զինատեսակներից կրակոցներ է արձակել

531
Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ., 00:15
Տավուշի մարզի Կոթիի ուղղությամբ հակառակորդը նույնպես տարբեր զինատեսակներից կրակոցներ է արձակել

Մարտի 30-ին ադրբեջանական կողմը ոչ միայն Բաղանիսի և Ոսկեվանի ուղղությամբ է կրակոցներ արձակել, այլ նաև՝ Կոթի գյուղի: Գնդակոծությունը տևել է շուրջ 30 րոպե:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 30-ին ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորվել է երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Տավուշի մարզի Կոթիի ուղղությամբ հակառակորդը նույնպես տարբեր զինատեսակներից կրակոցներ է արձակել