Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Լևոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է

433
Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 22:05
Լևոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոիլիի առողջական վիճակը վատացել է։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաղորդեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի մեր աղբյուրը։

Մեր տեղեկության համաձայն՝ Կաոիլիին նորից վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել։

Ավելի վաղ հայտնել էին, որ Արիանային «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք, որտեղ նրան պետք է հետազոտեին վնասվածքաբանները։ Նա ստորին վերջույթների կոտրվածքներ ուներ: