«Միայն մեկ օրվա ընթացքում 332 անձ թքածա ունեցել ինքնամեկուսացման, վիրուսի տարածման վրա». Աշոտ Ասատրյան
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ, իրոք մի պահ պետք է ամեն ինչ ստոպ տանք ու հասկանանք, թե մենք ինչ ենք անում ու ինչ ենք ուզում: Մեկ օրվա ընթացքում 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով: Հասկանում եք, չէ՞, միայն մեկ օրվա ընթացքում 332 անձ թքած ա ունեցել ինքնամեկուսացման, թքած ա ունեցել վիրուսի ու դրա տարածման վրա: Իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 21-ը՝ 2794 անձի նկատմամբ է կազմվել վարչական իրավախախտման արձանագրություն՝ նույն փաստերով: Աշխարհում ամենահեշտ բանը ո՞րն է: Ճիշտա, արտակարգ իրավիճակներում սեփական անձի վրայից պատասխանատվությունը գցելը: Իսկ ամենահարմար տարբերակը ո՞րն է: Ճիշտա, այդ պատասխանատվությունը գցել պետության վրա: Հիմա կոնկրետ դեպքում պետությունը ինչքան էլ աշխատի ու իրան ճղի, եթե փաստացի 2794 անձ թքած ունենալով դուրս է եկել տանից դա արդեն պետական մակարդակով ռիսկային քայլ է այդ անձանց կողմից: Հնարավոր է նրանց կես ժամ հետո են բռնել, հնարավոր է մի քանի ժամ հետո, հնարավոր է մի 2794 հոգու բախտ էլ բերել է ու չեն բռնվել: Բայց տվյալ իրավիճակում նման քայլերի գնալն ընդհանրապես անհասկանալի է: Հույս ունեմ, որ ճիշտ կգնահատենք իրավիճակը ու պահանջներ ներկայացնելուն զուգահեռ նաև կփորձենք գոնե ինչ-որ կերպ օգնենք նույն այդ պետությանը: Իսկ կոնկրետ այս դեպքում պետությունը, հավատացեք, քիչ բան չի անում վիրուսի դեմ պայքարին ուղղված: Համոզվելու համար էլ պետք չի ինձ լսել, պարզապես զրուցեք ձեր ծանոթերից առաջին պատահածի հետ, ով բնակվում է արտասահմանում: Հա, հեռախոսով կզրուցեք, որ ապահով լինի»: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30