Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մադրիդում սուգ է հայտարարվել. դեսպանություն

413
Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 16:55
Մադրիդում սուգ է հայտարարվել. դեսպանություն

Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում մարտի 30-ից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին։ Facebook սոցիալական ցանցի էջում այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
Պետական հաստատությունների վրա կխոնարհվեն Մադրիդի համայնքի դրոշները, ամեն օր ժ.12.00-ին բնակիչները մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը։
Մադրիդում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3082-ի։