«Կարծում եմ՝ ապրիլի 2-3-ից սկսած՝ ՀՀ-ում կլինի կայունացում և ցուցանիշների անկում». Նաիրի Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան հասկանում եմ՝ նայելով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի վիճակագրությանը, այս միտումը կշարունակվի ևս 3-4 օր, որից հետո կկայունանա և անկում կլինի: Այսինքն՝ կնվազեն հայտնաբերվող դեպքերը։ Մարտի 30-ին լրանում է 14 օրը, երբ ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն։ Դա ինչ-որ չափով կանխեց մարդկանց ակտիվ շփումները, բայց չբացառեց։ Իսկ մի քանի օր անց հայտարարվեցին խիստ սահմանափակումներ, ինչն արդեն զգալիորեն նվազեցրեց մարդկանց շփումները, հետևաբար՝ նաև վիրուսի փոխանցումը։ Այն, որ այսօր դեռևս մեծ թիվ են կազմում նոր վիրուսակիրների բացահայտումները, հիմնականում կապված են մինչև մարտի 16-20 եղած վարակվածության հետ, դրանից հետո, կարծում եմ, կլինի կայունացում, այսինքն՝ ըստ այդ տրամաբանության՝ ապրիլի 2-3-ից սկսած՝ Հայաստանում կլինի կայունացում և ցուցանիշների անկում։ Առողջություն և զգոնություն բոլորին»: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12919.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
28218.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
32118.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
50617.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
59317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
83516.04.2024, 16:06