Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք». Սամվել Մարտիրոսյան

267
Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 15:05
«Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք». Սամվել Մարտիրոսյան

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր էջում գրում է. «ԱԺ-ում քննարկվող փաթեթը ենթադրում է քաղաքացի, որի հեռախոսազանգերի մետա-տվյալների հավաքագրում, այսինքն՝ ում է զանգել, երբ, որքան է տևել զանգը, առանց դրա բովանդակության։ Անկասկած, հիանալի է, որ բովանդակությունը չի ձայնագրվելու։ Սակայն սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից։ Իսկ այ, օրինակ, քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է։ Երկրորդը՝ հարկավոր է ստեղծել հանրային վերահսկողություն տվյալների հավաքագրման և ապագայում ոչնչացման։ Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք»։