Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է օգտվել առիթից և անձնական այլ տվյալներ օգտագործել». նախարար

220
Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 14:15
«Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է օգտվել առիթից և անձնական այլ տվյալներ օգտագործել». նախարար

«Խոսքը չի գնում ոչ ձայնագրման, ոչ բովանդակության բացահայտման, ոչ էլ հեռախոսի տեսախցիկի հասանելիության մասին: Քանի որ սրա նպատակը համաճարակի կանխարգելումն է, խոսքը միայն վարակակիր և նրանց հետ շփված անձանց տեղորոշման մասին է», նման պնդում արեց արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը ՝ «Իմ քայլից» Միքայել Զոլյանի այն դիտարկմանը, թե անվտանգության ի՞նչ երաշխքներ կան, որ այդ տեղեկատվությունը հետագայում չի օգտագործվի այլ նպատակով:
«Ո՞ր մարմինն է վերահսկում, որպեսզի այնպես չստացվի, թե միևնույն մարմինը և՛ հավաքագրում է, և՛ վերահսկում»,-հարցրեց պատգամավորը:
Ըստ նախարարի՝ տեղեկատվությունը հավաքվում է վարակակիր անձի հեռախոսում հավելված տեղադրելով: Որ մարմինը տեղադրում է, նա էլ պետք է ջնջի:
«Կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի անձնական տվյալների ոչնչացմանը լուրջ ուշադրություն դարձնի, որպեսզի դա իրականում ոչնչացվի: Բայց չեմ կարծում, որ այս համաճարակի պայմաններում որևէ մեկը կարող է օգտվել առիթից և անձնական այլ տվյալներ օգտագործել»:
Եթե անձը հրաժարվի հավելված տեղադրելուց, ապա այդ ժամանակ կառավարությունը պետք է մտածի մեկուսացման ու ինքնամեկուսացման այլ միջոցների մասին, որոնք կսահմանվեն կառավարության որոշմամբ»,- նշեց նախարարը: Սմարթֆոն չունեցողներն էլ «չեն պատժվի», կառավարությունը տվյալ անձի առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու նպատակով այլ միջոցառում կձեռնարկի։