Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Մենք չունենք բարձր գիտակցությամբ օժտված իշխանություններ». Գագիկ Եղիազարյան

399
Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 17:45
«Մենք չունենք բարձր գիտակցությամբ օժտված իշխանություններ». Գագիկ Եղիազարյան

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկզբում ՀՀ իշխանությունները մատերի արանքով էին նայում համաճարակին և իրենք էին «այո-ոչ»-ի քարոզարշավ անում այն դեպքում, երբ բազմիցս զգուշացրեցինք, որ իրենց անլրջությունը լրջագույն վտանգ է ՀՀ քաղաքացիների համար և համաճարակը մեծ արագությամբ տարածվում է ողջ հանրապետությունով մեկ, իսկ ուշացումով ձեռնարկված միջոցառումները, բնականաբար, նվազ արդյունավետ են, հիմա նրանք մատերի արանքով են նայում մեր ազատագրված 11-րդ մարզում ընթացող պրոցեսներին, պնդելով նույն հիմարությունները՝ Արցախի ներքին գործերին միջամտելու իրավունք չունենք, անվտանգության միջոցառումները բավարար չափով ձեռնարկված են, բլա-բլա-բլա...

Հիմա ուզում եմ արձանագրել, որ ցավոք մենք ոչ միայն չունենք բարձր գիտակցությամբ օժտված կամային իշխանություններ, այլև ընդհանրապես չունենք խելամիտ իշխանավորներ, որ հասկանան, թե ի՞նչ վտանգներ են իրենց համար պարունակում իրենց անգործության հետևանքները...»: