Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Չափազանց ռիսկոտ չէ՞ Արցախում ամեն գնով ընտրությունների կայացումը». Հրանուշ Խառատյան

243
Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 09:00
«Չափազանց ռիսկոտ չէ՞ Արցախում ամեն գնով ընտրությունների կայացումը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի լրագրողներն ու դիտորդական խմբերը մեկը մյուսի ետևից որոշում են Արցախի ընտրությունների լուսաբանումներին ու դիտորդությանը չմասնակցել: Արցախի իշխանությունները դեռ լռում են: Արցախի պաշտոնական առողջապահության այսօրվա տեղեկություններով թագավարակ Արցախում չի հաստատվել: Սրան հավատալ/չհավատալը թողնված է մարդկանց: Հավատացողները հղում են անում պաշտոնական տեղեկություններին, չհավատացողները ենթադրություններ են անում, բայց ապացույցներ չունեն: Եթե ընտրությունները կայանան, ենթադրելի է, որ առաջիկա առնվազն երկու շաբաթների ընթացքում պաշտոնական առողջապահությունը կրկնելու է վարակի չգոյության տեղեկությունը, որպեսզի վարակի մեղքն ընտրությունների վրա չընկնի: Արդյոք շատ ռիսկոտ և Արցախի բնակչության առողջության, Արցախի միջազգային վարկի համար չափազանց ռիսկոտ չէ՞ ամեն գնով ընտրությունների կայացումը: Հետագայում իրեն շատ կաշկանդված չի՞ զգալու Արցախի իշխանությունը, որին Հայաստանը բոլոր հնարավոր ձևերով փորձում է պաշտոնապես մասնակից դարձնել Արցախի համար տարվող բանակցություններին: Արցախի իշխանության անկաշկանդության խնդիրը կարող է դուրս լինել ներքին հարաբերություններից: Եթե Արցախի բնակչության առողջության անվտանգության խնդիրն էական չէ Արցախի իշխանությունների համար, ինչո՞ւ պիտի Արցախի բնակչության անվտանգության գոտին էական խնդիր լինի բանակցությունների մասնակիցների համար: Արցախի նախագահությունը ընտրությունների միջոցով շուտափույթ հանձնելու-ստանձնելու ռիսկերն անհամեմատ մեծ չե՞ն, քան այդ մասին խոսվում է»: