Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մենք միշտ պահանջատեր ենք լինելու և քննադատելու ենք ցանկացած ապօրինություն». Գևորգ Դավթյան

252
Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 04:10
«Մենք միշտ պահանջատեր ենք լինելու և քննադատելու ենք ցանկացած ապօրինություն». Գևորգ Դավթյան

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ որոշ մասնավոր դեպքերով քննադատում ենք իրավապահ մարմինների գործողությունները, ոմանք առիթը բաց չեն թողնում և նշում՝ իբրև վերադարձել ենք 90-ականներ, սակայն ոչ, օրինակ, մինչ հեղափոխական ժամանակահատված, դե հասկանալի է.... Եվ ինձ համար նաև ծիծաղելի՝ փորձելով ամբողջությամբ ի չիք դարձնել հեղափոխությունից հետո եղած ձեռքբերումները, այդ թվում՝ իրավապահ համակարգում։ Այս նոր ժամանակներում, ի համեմատ նախորդիվ, իրավապահները համեմատաբար շատ ավելի զուսպ և հարգալից են։ Հարգելիներս, անկախ ամեն ինչից, մենք միշտ պահանջատեր ենք լինելու և քննադատելու ենք ցանկացած ապօրինություն, սակայն դա չի նշանակում, որ հետընթաց ենք ապրում, քանզի իրավախախտումները բնորոշ են անգամ բազմաթիվ այլ զարգացող երկրներում, որոնց դեմ էլ ամենօրյա պայքար ենք մղում միասին»։