«Դաժան հարց եմ տալիս, բայց այլ տարբերակ չի մնում». Դավիթ Սանասարյան
Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը գրել է. «Դաժան հարց եմ տալիս, բայց այլ տարբերակ չի մնում. ի՞նչ զգացողություն կունենաք, եթե իմանաք, որ ձեր անպատասխանատու քայլի արդյունքում մարդ է մահացել։ Արդյոք նորից կանտեսեք բոլոր հորդորներն ու էլի սովորականի պես նոր զոհին «կփնտրեք»։ Եթե ձեզ չեք պատկերացնում այդ դերում, կլինի մի քիչ պատասխանատվություն ցուցաբերեք, ու ինքներդ ձեզ ասեք, որ ո՛չ, դուք չեք կարող ուրիշի մահվան պատճառ դառնալ, չեք կարող այլոց լույսը մարել, չեք կարող ուրիշի երեխուն որբ թողել... Արդյոք պետք է դա արվի ավտովթարի, այլ դիտավորայլ կամ անզգույշ արարքների արդյունքում, որ մեղքի զգացողությունը մեծ ու անտանելի լինի։ Ուզում եմ հասկանալ՝ տարբերությունը ո՞րն է, երբ դու զգուշացված ես հնարավոր աղետի մասնակիցը դառնալու մասին, բայց շարունակում ես ճակատագրապաշտությամբ զբաղվել։ Կարող եք վիրավորել ինձ, կարող եք ատել, բայց ես ձեզ սիրելով եմ այս հարցերը տալիս, որ մի քիչ պատասխանատվության զգացողություն արթնանա ու չմասնակցեք վարակի տարածմանը»։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54