Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ախտահանվում են Երևանի կանգառները, աղբամանները և տրանսպորտային միջոցները». Հակոբ Կարապետյան

401
Կիրակի, 29 մարտի, 2020 թ., 00:05
«Ախտահանվում են Երևանի կանգառները, աղբամանները և տրանսպորտային միջոցները». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքապետարանը, ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երևանի կանգառները, աղբամանները և տրանսպորտային միջոցները և այլ հանրային վայրեր: ԵԱՍՄ համայնքային հիմնարկը նաև ջրցան մեքենաներով ախտահանում է փողոցները:

Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաև հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել դա քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու և անվտանգության նկատառումներով:

Հատկապես արտակարգ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն»: