Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մոլորակի ժամ»․ կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը

358
Շաբաթ, 28 մարտի, 2020 թ., 19:20
«Մոլորակի ժամ»․ կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Երևանն այսօր կմիանա «Մոլորակի ժամ»-ին

«Հարգելի համաքաղաքացիներ,
«Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում այսօր՝ մարտի 28-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:
Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»,- նշված է հաղորդագրության մեջ: