Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ապացուցեք, որ իրապես հեղափոխական իշխանություն եք ու ապրեք ժուժկալ կյանքով». Սուրեն Սուրենյանց

276
Շաբաթ, 28 մարտի, 2020 թ., 17:45
«Ապացուցեք, որ իրապես հեղափոխական իշխանություն եք ու ապրեք ժուժկալ կյանքով». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020 թվականին ԱԺ-ում նախատեսված է իրականացնել 787 մլն պարգևատրումներ և դրամական խրախուսումներ, իսկ հաջորդ տարիներին դրա թիվն ավելանալու է՝ 2023 թվականին հասնելով 817 մլն դրամի: Համոզված եմ՝ նույն պատկերն է մյուս բոլոր պետական մարիններում։ Կորոնավիրուսով պայմանավորված աշխարհում և Հայաստանում ստեղծվել է տնտեսական ու սոցիալական աննախադեպ ճգնաժամ։ Իշխանությունը պետք է անհապաղ հրաժարվի պարգևատրումներից․ առանց վարանելու պնդում եմ՝ սա հանրային պահանջ է։ Ապացուցեք, որ իրապես հեղափոխական իշխանություն եք ու ապրեք ժուժկալ կյանքով»։