Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.

«Սահմանափակվել է մուտքը Արցախի Հանրապետություն». ՀՀ փոխոստիկանապետ

187
Շաբաթ, 28 մարտի, 2020 թ., 14:30
«Սահմանափակվել է մուտքը Արցախի Հանրապետություն». ՀՀ փոխոստիկանապետ

Մարտի 26-ից փակվել է ՀՀ և ԱՀ սահմանը 4 վայրերից, շարժի սահմանափակումներ են մտցվել: Այդ մասին մարտի 28–ին հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:
Ըստ նրա՝ Հայաստանից Արցախ կարող են գնալ նրանք, ովքեր ունեն հաշվառում, ինչպես նաև բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները՝ անկախ բեռնվածության ծավալից, մարդատար մեքենաները, որոնք բեռնվածություն ունեն, Արցախում կայանալիք ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող անձինք և լրագրողները՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, նաև՝ պաշտպանական բանակը սնուցող, մատակարարող գործառույթներ իրականացնող կազմակերպությունները: